28.05.2020|
11:23
ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը (Africom) մեղադրել է Ռուսաստանին Լիբիա ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մեջ: Թվիթերում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ հրամանատարությունը պնդում է, որ ռազմական ավիացիան Լիբիա է ուղարկվել Ռուսաստանից Սիրիայի տարածքով, որտեղ, իբր գունափոխվել է, որ թաքցվի ռուսական լինելը: